• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Ֆրանսիայի Անտոնի քաղաքում

22 ապրիլի, 2023

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի կենտրոնական այգում վեր խոյացող հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։

Հաշվի առնելով, որ Անտոնիի քաղաքային այգում հուշակոթողը հանդիսավոր կերպով բացվել է 2015թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առանցքային դերակատարություն ունեցած, հայտնի փաստաբան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահի պաշտոնը ստանձնելու օրոք Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ՝ այն խորհրդանշական է թե' Անտոնիի, թե' հայ համայնքի և թե' հայ-ֆրանսիական բարեկամության համար։

Ոգեկոչման միջոցառմանը «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, դեսպանության հյուպատոսական ծառայության ղեկավար Սերգեյ Մելքոնյանը, «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ մերձակա քաղաքների քաղաքապետներ, դեպարտամենտալ և քաղաքային խորհուրդների անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը և Սոֆի Դևեջյանը։

Ելույթներում ֆրանսիացի քաղաքական գործիչները, մասնավորապես, հատուկ անդրադարձով անվերապահ սատարում և համերաշխություն դրսևորեցին անվտանգային լուրջ սպառնալիքներ դիմագրավող Հայաստանին և Արցախին, զորակցության խոսքեր ուղղեցին ամիսներ ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախահայությանը։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: